ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Ոլորտի խնդիրները քննարկվեցին կոլեգիայի նիստում

Դերենիկ ԴումանյանԵրեկ երեկոյան կայացած ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստի օրակարգում Հանրապետության նախագահի մոտ քննարկված առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների վերլուծությունն էր։
Դեռ երկու շաբաթ առաջ ՀՀ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ երկրի ղեկավարը խիստ քննադատեց դեղերի շուկայում առկա խնդիրները։ Հանձնարարեց վերլուծել ոլորտի առաջնահերթ խնդիրները և ներկայացնել դրանց լուծման ուղղությամբ նախարարության մոտեցումները։ Հինգ հիմնական ուղղություններով կատարված ծավալուն վերլուծությունն անցած շաբաթ օրն առավել խորությամբ քննարկվեց ՀՀ նախագահի մոտ։ Բոլորիս առջև պահանջ դրվեց առավել համակարգված և արդյունավետ աշխատանք տանել կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ արձանագրելու նպատակով»,- նշեց Դերենիկ Դումանյանը։
Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը կոլեգիայի անդամներին ծանոթացրեց Հանրապետության նախագահի մոտ քննարկված ՀՀ առողջապահության ոլորտի առաջնահերթ խնդիրների համառոտ վերլուծությանը։ Դրանք վերաբերում են պետական վերահսկողության անարդյունավետությանը, դեղորայքային քաղաքականության խնդիրներին, գնումների պլանավորման և իրականացման էական բացթողումներին, բուժօգնության մատչելիության ապահովմանը և անվճար բժշկական օգնության ու սպասարկման ոլորտների հիմնախնդիրներին, ինչպես նաև առողջապահության ոլորտի ֆինանսավորմանն ու տարածքային զարգացման և կադրային հիմնախնդիրներին։
Այնուհետև կոլեգիայի անդամների քննարկմանը ներկայացվեցին բուժհաստատություններում պետական պատվերի կազմակերման, պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղապահովման հիմնախնդիրները։
Կոլեգիայի անդամների ուշադրությունը հրավիրվեց ֆինանսների անհամաչափ բաշխման, բուժհիմնարկների ոչ արդյունավետ կառավարման, բժշկական ծառայությունների չափորոշիչների ներդրման, մարզային ծառայությունների օպտիմալացման անհրաժեշտության, կարդրերի պակասի և այլ խնդիրների վրա։
Կոլեգիայի անդամներն առաջարկներ ներկայացրեցին պետական պատվերի հասցեականության ապահովման, դեղերի' ուղղակի արտադրողից գնման արդյունավետ մեխանիզմի ներդրման, կադրերի ուսուցման և այլ հարցերի առթիվ։
Դերենիկ Դումանյանը հանձնարարեց ստեղծել դեղերին վերաբերող բոլոր դժգոհությունները և բողոքներն ուսումնասիրող հանձնաժողով։ Միաժամանակ' պահանջեց ուժեղացնել հսկողությունը կեղծ, ժամկետանց և անորակ դեղերի բացահայտման նկատմամբ։
Նախարարը նշեց, որ Հանրապետության նախագահի կողմից արված դիտողությունները չափազանց սուր և տեղին են։ Դրանք ողջ համակարգի պատասխանատուներին պարտավորեցնում են անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել։ Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ նախարարության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարականներ են տրվել։

|
Կարդացեք նաև

2025թ. հունիսի 23-ից հուլիսի 4-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին Առողջապահության ազգային ինստիտուտում մեկնարկեց «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» խորագրով միջազգային եռօրյա կոնֆերանսը...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


2025թ. մայիսի 12-ից մայիսի 23-ը ԵՊԲՀ –ի ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն